▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն չի տրամադրում Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով ապացույցները.azatutyun.am

azatutyun.am-ը գրում է, որ ծառայությունը «նպատակահարմար չի գտնում» տրամադրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ապացույցները, որոնց հիման վրա ձերբակալություններ են կատարվել։

Մարզպետի դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձին օժանդակելու մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանից լրատվամիջոցը տեղեկացել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է տրամադրել Աթաջանյանի մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները անգամ Գլխավոր դատախազին ու դատարան դիմելու արդյունքում։ Հիմնավորումը մեկն է՝ նպատակահարմար չեն գտնում։ Թե ինչու՝ բացատրություն չկա:

Փաստաբանը սա որակում է ապօրինություն՝ պնդելով, որ նախաքննական մարմինն իրավունք չունի ապացույցները թաքցնել իրենցից: Հայաստանի օրենսդրությամբ այս գործընթացը, չի կարգավորում, ուստի տվյալ դեպքում գերակա են միջազգային պայմանագրերը.–«Նշված իրավական ակտերով անառարկելիորեն գրված է, որ մեղադրյալը՝ պաշտպանական կողմը, իրավունք ունի ծանոթանալու մեղադրանքի հիմքում դրված ապացույցներին»:

Մեղադրանքում նշված է, որ Գարեն Աթաջանյանը հետևել է մարզպետին և Սուրիկ Խաչատրյանի տեղաշարժի վերաբերյալ տեղեկություններ հաղորդել մահափորձն իրականացնելու մեջ կասկածվողներին: Ըստ փաստաբանի, գործի՝ իրենց հասանելի մասում հիմնական ապացույցը մահափորձից մոտ մեկ ամիս հետո կատարված գաղտնալսումների արձանագրություններն են, որտեղ Աթաջանյանն ու հետագայում մարզպետի մեքենայի ուղղությամբ կրակելու մեղադրանքով կալանավորված Հենրիկ Ավագյանը խոսում են Վարաբաթում կոչվող տեղանքից մեղուներ գնելու մասին։ Ու քանի որ, Հովհաննիսյանի կարծիքով, նման փաստական հիմքով ցանկացած քաղաքացու կարող են մեղադրել Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով, ապա այլ ապացույցներ տրամադրելուց հրաժարվելը փաստաբանին կասկածելի է թվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more