▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ աշխատակիցը հանիրավի մեղադրվել է հանցագործության կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Սոֆյա Էլամիրյանը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակից Վ. Գ.-ին, կատարել է սուտ մատնություն:

Մասնավորապես՝ Սոֆյա Էլամիրյանը հաղորդում էր տվել` իրեն ծեծի ենթարկելու և սպանության սպառնալիքներ տալու մեջ մեղադրելով ամուսնու եղբորը՝ ԱԱԾ աշխատակից Վ. Գ.-ին, թե, իբր, 2015թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23:05-ի սահմաններում, Վ. Գ.-ն իր նկատմամբ սպանության սպառնալիքներ էհնչեցրել, այնուհետև հարձակվել է իր վրա, բռնություն գործադրել իր նկատմամբ, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, իսկ երբ ԱԱԾ աշխատակիցը փորձել է կրկին հարվածել գլխին, միջամտել է մայրըև հարվածը դիպել է նրան:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում Ս. Էլամիրյանը հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդում տալիս գտնվել է զայրացած վիճակում: Վերջինս խոստովանել է իր կողմից ամուսնու եղբոր վերաբերյալ սուտ մատնություն կատարելու հանգամանքը:

Սոֆյա Էլամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  333-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էորքաղաքացի Սոֆյա Էլամիրյանընախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համարնախատեսված քրեական պատասխանատվության մասինգիտակցելովոր իր տրամադրածտեղեկատվությունը կեղծ էհանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾաշխատակից ՎԳ.-ինկատարել է սուտ մատնություն:

Մասնավորապես՝ Սոֆյա Էլամիրյանը հաղորդում էր տվելիրեն ծեծի ենթարկելու և սպանությանսպառնալիքներ տալու մեջ մեղադրելով ամուսնու եղբորը՝ ԱԱԾ աշխատակից ՎԳ.-ինթեիբր, 2015թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23:05-ի սահմաններումՎԳ.-ն իր նկատմամբ սպանության սպառնալիքներ էհնչեցրելայնուհետև հարձակվել է իր վրա, բռնություն գործադրել իր նկատմամբ, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, իսկ երբ ԱԱԾ աշխատակիցը փորձել է կրկին հարվածել գլխինմիջամտել է մայրըև հարվածը դիպել է նրան:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում ՍԷլամիրյանը հայտնել էոր հանցագործությանմասին հաղորդում տալիս գտնվել է զայրացած վիճակումՎերջինս խոստովանել է իր կողմից ամուսնու եղբոր վերաբերյալ սուտ մատնություն կատարելու հանգամանքը:

Սոֆյա Էլամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  333-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվելդատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելուհամար:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more