Աաաաա, մի րոպե.․․Ալեն Սիմոնյանը՝ նյարդայնացավ
***
«Ռուս պատգամավորներից մեկը հայտարարեց, որ տեղի ունեցողը հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին է հարվածում․ այս ձերբակալություններն ինչպե՞ս են հարվածում հայ-ռուսական հարաբերություններին»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանին։ Սիմոնյանը պատասխանեց․ «Երևի իրենց դեգեներատ հաղորդավարների ծրագրերն է նայել և տենց տպավորություն է մոտը եղել։ Իրենց դեգեներատ հաղորդավարների ելույթները իրոք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին»։ Սիմոնյանը նշեց, որ կարող է ամեն ամիս Սամվել Կարապետյանը ծրարով 50 հազար դոլար փող է տվել, ու հիմա իրենք ասում են, որ նրա ընկերներն են։ «Թող ռադները քաշեն, վեր ընկնեն, իրենց գործով զբաղվեն և մեր ներքին գործերով չզբաղվեն։ Ես համարում եմ, որ այս բաների հետևանքով մենք շատ լրջորեն պետք է քննարկենք ՀՀ տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը։ Եթե պետական ալիքները թույլ են տալիս իրենց խառնվել ՀՀ ներքին գործերին, միգուցե մենք էլ առնվազն պետք է փակենք իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ»,- ասաց ԱԺ նախագահը։ *** |
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ Գլխավոր դատախազից դեռ գրություն չի ստացել՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ «Սպասում եմ միջնորդությանը»,- ասաց ԱԺ նախագահը։ |
***
«Ես տեղեկություններ ունեմ, որ ՀԷՑ-ի ներսում մարդկանց ստիպում են մասնակցել տարբեր միջոցառումների, ասել են, որ ամսի 4-ին երթ է լինելու և պարտադրել են ՀԷՑ-ի աշխատակիցներին՝ մասնակցել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր նման բան են ասում և առաջարկում, «առնվազն գործից ազատվելու են»։
***
«Նիկոլ Փաշինյանը Վեհափառի հետ լուսանկար էր հրապարակում, գրում էր, որ պատմական լուսանկար է․ այդ ժամանակ Վեհափառը ձեզ համար պատմական անձնավորություն էր, հիմա դարձավ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորակա՞ն»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Սիմոնյանը պատասխանեց․ «Այն ժամանակ, երբ Եկեղեցու ներսից բազմաթիվ մարդիկ գալիս էին և բողոք կար, հենց մենք որևիցե ձևով չենք ուզել մասնակցել, որովհետև չենք ցանկացել խառնվել դրա մեջ։ Այո՛, միշտ խոսակցություն եղել է, որ Կտրիճ Ներսիսյանը երեխա ունի, բայց երբևիցե դրա մեջ չենք խորացել, չենք մտածել»։ *** |
«Որևիցե մեկը չի ներխուժել Վեհարանի տարածք, ձեր նշած անձը փախել, պախկվել էր՝ մտածելով, որ այդտեղ կարող է իրեն պաշտպանված զգալ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան հարցին, թե «Վեհարանում ԱԱԾ աշխատակիցների ներխուժումը հնարավոր չէ՞ր կանխել. պատշաճ ծանուցման դեպքում Միքայել Աջապահյանը կկարողանար ներկայանալ վարույթն իրականացնող մարմին»։ «Կա դատարանի որոշում. գնալ մտնել ինչ-որ մի տեղ, փորձել պատսպարվել, որ դատարանի որոշումը չկատարվի, անընդունելի է։ Այդ ամեն ինչը արված է շոուն կազմակերպելու համար՝ «ոտքով կգնամ», «հետո կնստեմ ավտոն»․․․, այդ ի՞նչ դերասանություն էր։ Իմաստը շոու սարքելն է, բայց իրենք շոու անել էլ չգիտեն»,- նշեց ԱԺ նախագահը։ |