Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում մրցեցին Խորվաթիայի և Դանիայի հավաքականները։ Թիմերը հիմնական ժամանակում փոխանակվեցին մեկական գոլով։
Ավելացված ժամանակում հաշիվը մնաց անփոփոխ։

Հավաքականները հաղթողին որոշեցին հետխաղյա 11-մետրանոցների օգնությամբ։ Ավելի հաջողակ էին խորվաթները։
Խորվաթիան քառորդ եզրափակիչում կխաղա Ռուսաստանի հետ։


