99 տարվա մասին խոսակցությունն առայժմ որևէ աղերս չունի իրականության հետ. Արարատ Միրզոյանը` «Թրամփի ուղու» մասին
Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԳ նախարարը հավաստիացրել է, թե ժամկետ, տեխնիկական այլ մանրամասներ դեռ պետք են քննարկենք։ «Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել»,– պնդեց նա։
ՀՀ ԱԳ նախարարի համար երկիր տարածքով տարբեր տարանցիկ ուղիների, նավթամուղների, մալուխների անցումը, դրանց բացումը կամ վերակառուցումը ավելի կարևոր է, «և եթե կուզեք` շատ ավելի լուրջ, քան ռազմական առումով, դրանք անվտանգային երաշխիք են տալիս»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը օգոստոսի 8–ի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ–ն վարձակալում է 99 տարով ճանապարհը։
Պետրոս Ղազարյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցում Սյունիքով Ադրբեջանին տրվող ճանապարհի շուրջ հանրությանը հուզող հարցերը փորձեց տալ զրուցակցին. -Ո՞ւմն է լինելու էդ հողը: -Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել,- հավատացրեց ԱԳ նախարարը: |