Չիլիացի բժիշկները 92-ամյա կնոջ որովայնի խոռոչի ուսումնասիրության արդյունքում արել են ուշագրավ բացահայտում. տարեց կինը վերջին 50 տարին իր արգանդում կրել է քարացած պտղի։
Ինչպես նշում է telegraph.co.uk-ը, հետաքրքրական է, որ պտուղը բավական մեծ է եղել` կշռելով 2 կգ: Դրա գոյության մասին հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ կինն ուշագնաց է եղել, ու նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ուլտրաձայնային հետազոտության արդյունքում հայտնաբերվել է 7 ամսական պտուղ, որը, փաստորեն, տասնամյակներ շարունակ գտնվելով կնոջ օրգանիզմում՝ նրան որևէ անհանգստություն չի պատճառել:
Ժամեր անց կինը վերադարձել է տուն` առանց վիրահատվելու:
Աղբյուրը մանրամասնում է, որ բժշկության պատմության մեջ գրանցվել է մի քանի հարյուր նման դեպք, երբ պտուղը մահացել է հղիության ընթացքում ու արգանդից դուրս քարացել:
92-ամյա կնոջը հետազոտելու արդյունքում չիլիացի բժիշկները ուշագրավ բացահայտում են արել: Պարզվում է տարեց կինը վերջին 50 տարին իր արգանդում կրել է քարացած պտղի, որը բավական մեծ է եղել` կշռելով 2 կգ:
50 տարի առաջվա պտղի մասին հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ կինն ուշագնաց է եղել, ու նրան տեղափոխել են հիվանդանոց:
telegraph.co.uk-ը գրում է, որ ուլտրաձայնային հետազոտության արդյունքում հայտնաբերվել է 7 ամսական պտուղ, որը, սակայն, տասնամյակներ շարունակ կնոջ օրգանիզմում գտնվելով՝ նրան որևէ անհանգստություն չի պատճառել: Ժամեր անց կինը վերադարձել է տուն` առանց վիրահատվելու:
Աղբյուրը մանրամասնում է, որ բժշկության պատմության մեջ գրանցվել է մի քանի հարյուր նման դեպք, երբ պտուղը մահացել է հղիության ընթացքում ու արգանդից դուրս քարացել: