Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
88թվ-ի Ազատության հրապարակն եմ կարոտում ու մարդկանց։ Մարդիկ, որոնք մաքուր էին, հավատով լի ու նայիվ։ Բոլորը մի երգ էին երգում ու այդ երգը ազատության մասին էր, բոլորը մի շարժում էին անում ու այդ շարժումը բռունցքը վեր պարզելն էր։
Հա, մեկ էլ շատ կարոտում եմ տաք ասֆալտը, երբեմն այնքան տաք, որ ոտքերս այրվում էին, որովհետև այնքան երկար էինք կանգնում, որ հագնածությունից կոշիկներս հանում էի ու ոտաբոբիկ կանգնում։ Ես այդ հրապարակն եմ ուզում ու այդ տաք ասֆալտը։