▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

834 հազար դրամ՝ հաղորդավար Վահե Խանամիրյանին

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում Երևանի քաղաքապետարանը հաղորդավար Վահե Խանամիրյանին 834 հազար դրամ է վճարել։

Ֆակտոր.am-ն է գրում ու նշում, որ այդ մասին տեղեկացել  է գնումների պետական համակարգից։

Նա հոկտեմբերի 12-ին՝ 12:00-21:00-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդավարի ծառայություն է մատուցել «Կասկադ» համալիրի տարածքում  կայացած ջազ համերգի ընթացքում։

Երևանի քաղաքապետարանի ու Վահե Խանամիրյանի միջև պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 16-ին, այսինքն՝ միջոցառումից 4 օր անց։

Նշենք, որ Խանամիրյանն աշխատում է Fast media հեռուստաալիքում։

Դիտեք նաև՝


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more