▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8-րդ հարկից ընկած աղջիկը տեղափոխվում է հիվանդասենյակ

Հունվարի 3-ի երեկոյան Հերացի համալսարանական կլինիկա է հոսպիտալացվել 8-րդ հարկից վայր ընկած երիտասարդ աղջիկ, ծանր վիճակում` բազմակի կոտրվածքներով, ոսկրաբեկորներով վնասված ողնուղեղով։ Անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններից անմիջապես հետո նյարդավիրաբույժներն աղջկան վիրահատել են։ Վիրահատությունն անցել է հարթ։ Հետվիրահատական շրջանում աղջկա վիճակը կայունացել է, պարզ գիտակցության է եկել։ Վերջույթների թուլությունը պայմանավորված է ողնուղեղի վնասվածքով։ Հիվանդն այսօր կտեղափոխվի նյարդավիրաբուժության բաժանմունք։ Բժիշկների համատեղ ջանքերով հաջողվեց փրկել 24-ամյա աղջկա կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more