▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8 անչափահաս երեխաներն ապրում են հիվանդ ծնողների հետ

Վարձակալած տանն են ապրում 8 անչափահաս բալիկներն իրենց հիվանդ ծնողների հետ:Երեխաների հայրը առողջական խնդիրներ ունի՝ մկանների կծկում, ոտքի հոդացավ, ֆիզիկապես տեղաշարժվելու սահմանափակումներ ունի, չնայած դրան սեզոնային աշխատում է դաշտերում, հողագործությամբ է զբաղվում, մայրը՝ Գայանեն, ողնաշարի խնդիր ունի, նաև արյան շրջանառությունը գլխում ոչ նորմալ է կատարվում, ինչի արդյունքում մշտապես թույլ է, ունի նաև աղիքային խնդիրներ:
Տանը, որը վարձակալում են, չկա սառնարան, մահճակալները քիչ են, տարրական պայմանները բացակայում են: Վառարան ունեն, սակայն վառելափայտ չունեն: Մայրն ասաց, եթե կարողանում են վառելու որևէ բան գտնել, ապա այդ ժամանակ տաքանալուն զուգահեռ նաև հաց է թխում, այդպես ավելի երկար են կարողանում հաց ունենալ: Աղջիկները 8,9, 14 և 15 տարեկան են, տղաները՝ 4, 6, 7, 11: Երեխաները չունեն հագուստներ, խաղալիքներ, դպրոցական պարագաներ: Այն հարցին, թե ինչ են ցանկանում ունենալ, տվեցին հետևյալ պատասխանները՝ Աստվածաշունչ, հեռախոս, հեծանիվ, սքեյթ, սնիկերս, շարիկով հրացան, դպրոցական պայուսակ, տիկնիկ, սունկ, ավտոմեքենա, տանկ, ինքնաթիռ, DVD նվագարկիչ, համակարգիչ: Իսկ ծնողների միակ ցանկությունն է ունենալ հանապազօրյա հացը՝ 8 բալիկներին կերակրելու համար, մինչդեռ երեխաների ցանկությունները լրիվ այլ են, մանկական:

Մինչև այցը պետք է կարողանանք հավաքել սառնարան, հաց թխելու համար ջեռոց, վառելափայտ, հագուստ և կոշիկներ /նոր կամ լավ պահպանված և օգտագործման համար պիտանի/ , մահճակալ, պահարան, սնունդ՝ հատկապես երկար պահպանվող, գրենական պիտույքներ, դպրոցական պատկանելիքներ, անկողնային պարագաներ, խաղալիքներ, խաղեր և այլն:

Այցին կարող եք միանալ մեզ, իսկ եթե ցանկություն ունեք անձամբ կապ հաստատել ընտանիքի հետ, ապա գրեք անձնական նամակով, կուղարկեմ ծնողների հեռախոսահամարները, հասցեն:
-
Inecobank 2050452137617001 ստացող Սոնա Մանուկյան /փոխանցել հնարավոր է մոտակա ցանկացած բանկից/

Arca online -5406610000198999

Yandex Money-410013785497853

PayPal - help-ngo@yandex.ru

Idram-594391097 / հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին/
-
https://web.facebook.com/groups/ognenq/

Սոնա Ռոբերթս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more