▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7 ուշագրավ փաստ Սթիվ Ջոբսի մասին, որոնք քչերին են հայտնի

Սթիվ Ջոբսը մեր ժամանակների ամենաառաջադեմ նորարարներից մեկն էր։ Նրա շնորհիվ մարդկությունը մեծ քայլ է կատարել դեպի ավելի հարմարավետ ապրելակերպը։ Բոլորոը Սթիվին պատկերացնում են որպես հանճար, ով տարբերվել է բոլորից։ Իհարկե Սթիվը տարբերվել է, սակայն նրա տարբերություններից շատերը կզարմացնեն Ձեզ։

BlogNews -ը ներկայացնում է 7 ուշագրավ և միևնույն ժամանակ գաղտնի փաստ՝ Սթիվ Ջոբսի մասին։

1. Չնայած որ Սթիվ Ջոբսը բոլորին հայտնի է որպես տեխնոլոգիական նորարար, նա երբեք չի զբաղվել ծրագրավորմամբ: Ավելին, նա նույնիսկ 1 հրաման չի ծրագրավորել իր ստեղծած բազում սարքերի համար: Այդ ամենը արել են Սթիվ Վոզնիակը և Ալան Բաումը: Չնայած այս փաստին, Սթիվը միակ մարդն էր, ով կարողանում էր իր փոփոխություններով ավելի հարմար դարձնել “Apple”- ի արտադրանքները: 

2. Երբ Սթիվը տեսավ առաջին iPod նվագարկիչը, նա համարեց այն չափից ավելի մեծ: Իր ինժեներներին համոզելու համար, նա այն գցեց ջրով լի տարրայի մեջ և մատնանշեց սարքից դուրս եկող օդի պղպջակները՝ պնդելով, որ դրանք նշանակում են, որ սարքի մեջ ազատ տարածություն կա, որը կարելի է օգտագործել այն ավելի փոքրացնելու համար: “Apple” – ինժեներները մինչև օրս շարժվում են այդ քաղաքականությամբ և եթե առաջին iPodի հաստությունը 19.9մմ էր, ապա վերջինինը ընդհամենը 6.1մմ է:

3. Սթիվը իր աշխատավայրը դարձրել էր շատերի համար անհարմար: Անցնելով շաբաթեկան 1-2 միրգ ուտելու դիետաի, նա համոզված էր, որ կարող է այլևս ժամանակ չծախսել լոգանք ընդունելու վրա և տրամադրել այդ ժամանակը նորամուծությունների մասին մտածելուն: Բնականաբար նա սխալվում էր: Գործընկերների պնդմամբ, նրա վրայից տհաճ հոտ էր գալիս: Բացի այդ, փոխվել էր նաև նրա մաշկի գույնը: 

4. Ջոբստի՝ մանրուքների հանդեպ մոլուցքը անհանգստություն է պատճառել բազում մարդկանց: 
Առանձնանում է այն դեպքը, երբ Ջոբսը կեսգիշերին զանգահարել է Google – ի գործադիր տնօրենին, ասելով որ Google բառը լավ չի նայվում iphone- ի էկրանին: Իհարը Google – ը շտկել է այդ խնդիրը, և միայն այդ ժամանակ բոլորը կարողացել են հանգիստ քնել: 

 

5. Apple ընկերության հիմնադրման սկզբնական տարիներին, Ջոբսը կոնֆլիկտ է ունեցել իր գործընկեր Վոզնյակի հետ՝ կապված բեդջի վրա գրվող համարին: Վոզնյակի բեդջին գրված է եղել 1 իսկ Ջոբսը եղել է միայն 2-րդը: Չնայած որ Վոզնյակը պահել է իր համար 1 բեդջը, Ջոբսը ավելացրել է 0 թիվը և այդ օրվանից կրել 0 համարով բեդջ՝ պնդելով, որ 0-ն 1-ից առաջ է: 

6. Մեկ այլ դեպք ցույց է տվել, որ Ջոբսը այդքան էլ արդար գործընկեր չի եղել: Վոզնյակի հետ միասին ստեղծելով մի խաղ, նրանք պլանավորել էին հոնորարը կիսել հավասար: Սակայն ստանալով 5000 դոլլար հոնորարը, Ջոբսը Վոզնայկին ասել է որ նրան վճարել են ընդամենը 700 դոլլար: Այսպիսով, Ջոբսը տուն է գնացել 4650 դոլլարվ, Վոզնյակին տալով ընդհամենը 350 դոլլար:

7. Ջոբսի աշխարհայացը մեծապես նպաստել է իր վաղաժամ մահվան: Երբ 2003 թվականին նրան աշտորոշել են քաղցկեղոսվ, նա հրաժարվել է ընդունել որևէ դեղամիջոց: Վիրահատությանը նա նույնպես դեմ է եղել: Այդ ամենի փոխարեն նա ընտրել է ասեղնաբուժությունը և մրգային դիետան: Ասում են, որ նա նույնիսկ գուշակի օգնությանն է դիմել՝ ուռոցքից ազատվելու համար։

 

ԲլոգՆյուզ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more