▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7 առողջ սննդատեսակներ, որոնք գիրացնում են

Երբ սկսում ենք տարվել դիետաներով, ինչու չէ նաև  առողջ սնվելով, մոռանում ենք այն մասին, որ անգամ մեծ քանակով վիտամինները կամ դիետիկ սննդատեսակները կարող են վտանգավոր լինել, գիրացնել: Այս անգամ Aroxj.am-ը ներկայացնում է  առողջ սննդի 7 տեսակներ, որոնք չարաշահելու դեպքում սպասվածից ավելի շատ կգիրանաք:

Նախաճաշ 

Շատերն են խանութներում հանդիպել <<ֆիթնես շիլաներ Նեստլեից>> այսպիսի գրվածքով կամ նմանատիպ  փաթեթավորմամբ նախաճաշի համար նախատեսված շիլաներ: Մինչև  գնելը ուշադիր կարդացեք  բաղադրությունը ու կալորաների քանակը: Եթե նայեք սովորական նախաճաշի բաղադրությունը և համեմատեք այս շիլաների հետ, կտեսնեք, որ դրանց բաղադրության մեջ հիմնականում մտնում են շաքարը և ածխաջրերը, որոնք գիրացնող հատկություն ունեն:

Պերճածաղկի նեկտար 

Հաճախ հանդիսանում է շաքարի և եգիպտացորենի օշարակի փոխարինող: Բայց իրականում սա պետք է հանել առողջ սննդի ցուցակից: Եթե շաքարը պարունակում է ավելի քան 50 % ֆրուկտոզ, ապա պերճածաղկի օշարակը հասնում է 70-90%-ի:  Այսպիսի դեպքերում խնդիրներ կարող են առաջանալ նյութափոխանակության հետ կապված, ինչն էլ կբերի գիրացման:

Ցորենի թեփով հաց

Հաճախ խորհուրդ է տրվում սպիտակ թարմ հացի փոխարեն նախապատվությունը տալ ցորենի թեփով հացին: Այո, իսկապես օգտակար է, քան սպիտակ ալյուրով թխված հացը: Բայց այստեղ էլ կան բացառություններ: Չի կարելի միանշանակ ասել, որ դա իր մեջքիչ կալորիաներ է պարւնակում:  Եթե ուզում եք ավելի լավ տարբերակ, ապա փորձեք օգտագործել աշորայի ալյուրից պատրաստված հաց:

Բատոններ և շիլաներ

Եթե դուք նախաճաշի համար նախընտրում եք բատոններ կամ շիլաներ, ապա պետք է նշել, որ դրանք շատ առողջարար են, բայց պարունակում են մեծ քանակությամբ կալորիաներ:

Ինչ վերաբերվում է գործարանային արտադրության բատոններին, ապա կարղ ենք ասել, որ դրան այնքան էլ օգտակար չեն, այսինքն այնպիսին չեն, ինչպես գովազդվում են: Բոլոր դեպքերում պետք է ուշադիր հետևել բաղադրությանը, շիլաներն ու բատոնները  դրանք պարունակում են մեծ քանակությամբ  յուղեր և շաքար:.

Դիետիկ  յոգուրտ

Պետք է զգուշանալ, որովհետև հենց փաթեթավորման մեջ նշված «անյուղ», «դիետիկ»  բառերն են իրենց մեջ, այսպես ասած, վտանգ պարունակում: Ցածր յուղայնությամբ կաթն ու կաթնամթերքը այնքան էլ քիմքին հաճելի համ չունեն, դրա համար էլ արտադրողներն օգտագործում են որքան հնարավոր է շատ կողմնակի հավելումներ, որոնք էլ հենց կարող են ավելորդ կիլոգրամներ հավաքելու պատճառ դառնալ:

Եթե յոգուրտ եք ուզում, լավ կլինի գնեք սովորականը կամ ինքներդ պատրաստեք: Հիշե՛ք «0% ճարպեր» գոյություն չունեն:

Ընկույզի և չրերի խառնուրդ

Ընկույզի և չրերի խառնուրդներն իհարկե օգտակար են որպես սննդատեսակ, բայց  եթե դիետայի եք հետևում, ապա մի մոռացեք, որ սրանք իրենց մեջ պարունակում են շատ կալորիաներ:  Եթե որոշում ք ուտել,ապա հաշվի առեք, որ 100 գրամ ընկույզը պարունակում է 609 կիլոկալորիա:

Մրգային հյութեր

Այն որ փաթեթավորում ունեցող հյութերն իրենց մեծ մեծ քանակությամբ շաքար են պարունակում երևի թե շատերն են տեղյակ: Դրա համար պետք է հիշել, որ այս սննդատեսակը նույնպես կալորիաներով հարուստ է:Բացի այդ պետք է հաշվի առնել, որ կան մրգերի տեսակներ, որ անգամ թարմ վիճակում են կալորիաներով հարուստ: Օրինակ, 100 գրամ բանանը պարունակում է 100 կիլոկալորիա, նույն քանակությամբ խաղողը 70 կիլոկալորիա և մեծ քանակի գլյուկոզա, որն ունի գիրացնող հատկություն: Ձմերուկի 100 գրամը պարունակում է 36 կիլոկալորիա, բայց փոխարենը շատ շաքար է պարունակում:

Այս սննդատեսակների օգտագործման չափաբաժնին հետևելը շատ կարևոր է, հակառակ դեպքում որքան էլ փորձեք դիետաների հետևել կամ մարզասրահ գնալ, չեք նիհարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more