▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

67-ամյա Հակոբ պապի հայհոյանքները` ոստիկանից ապտակ ստանալուց հետո. 18+

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավին հայհոյում է ոստիկանին, որն իրեն ապտակել էր:

Զգուշացնենք, որ տեսանյութը նախատեսված է 18-ից բարձր անձանց համար:

Հիշեցնենք, որ օրերս «Ոտքի Հայաստան» ակցիայի ժամանակ` մասնակիցների և ոստիկանների միջև միջադեպ է եղել, որի ժամանակ ոստիկանն ապտակել էր տարեց տղամարդուն:Արթուր Վարդգեսյանի   լիազորությունները դադարեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, արցերին պատասխանում է հիվանդասենյակում՝ հույժ գաղտնի պահելով իր առողջական խնդիրները: Միաժամանակ Արթուր Վարդգեսյանը նշել է, որ հայցում է հանրության ներողամտությունը, գիտակցում է իր սխալ և զղջում:

Հավելենք, որ  67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավին, որին և ապտակել էր  ոստիկանը, մինչ այդ խոստովանել էր, որ պահանջում է ոստիկանից  ներողություն: Նաև պարզաբանել էր, որ նախքան հարվածը չէր հայհոյել և դա արել էր միայն ապտակից հետո: Տղամարդը պարզաբանել է նաև այն խոսակցությունը, որի համաձայն ադրբեջանական ծագում ունի` ասելով, որ ծնունդով հայ է և 1985թ. է Թեհրանից վերադարձել Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more