▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

63 միկրոավտոբուսի ուղևորուհին հարվածել է 45-ամյա կնոջ դեմքին

Մայիսի 19-ին, ժամը 14.10-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում  հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1970 թ. ծնված Աննա Ա.-ն և հայտնել, որ մի կին թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում հարձակվել է իր վրա և իրենք հիմա գտնվում են Աբովյան պուրակի մոտ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը և հայտնում, որ նշված վայրից  ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները  Աննա Ա.-ին և 1967 թ. ծնված Նունե Ա.-ին ներկայացրել են բաժին:
Աննա Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.55-ին, Երևանի  Մյասնիկյան պողոտայում  թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում Նունե Ա.-ն վիճաբանել է իր հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է իր դեմքին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more