▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

61-ամյա Սուրենը հիվանդանոցում պառկած կնոջը հրաժեշտ էր տվել ու գաղտնի շտապել սահման.shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է.

Թշնամու գնդակից զոհված ազատամարտիկ, կամավորական, 61-ամյա Սուրեն Ճարտանյանը սրտի խնդիր ուներ. վիրահատությունների էր ենթարկվել, բայց թշնամու հարձակման լուրը լսելուն պես կնոջը հիվանդանոցում թողնելով՝ շտապել էր պատերազմի դաշտ՝ հարազատների խնդրանքը չլսելով: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրա հարեւանները:

Նա վիրավորվել էր վիրավոր զինծառայողին խրամատ տեղափոխելիս: Նշենք, որ նա նաեւ Արցախյան ազատամարտի մասնակիցներից էր եւ 3 դուստր ունի:

«Միայն, որ նրա դեմքին նայում էիր, խաղաղություն էր փոխանցվում: Բոլորի կողմից շատ հարգված, սիրված մարդ էր՝ բարի դեմքով ու բարություն տարածող»,- ավելացրեցին հարեւանները: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more