▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6-րդ վարչության աշխատակիցները բաժին են տարել «Լույս» խմբակցության վարորդին․ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ավագանու նիստի ժամանակ տեղեկացրեց, որ ոստիկաններն այցելել են խմբակցության վարորդի բնակարան․ «Երեկ վաղ առավոտյան Երևանի ավագանու «Լույս» խմբակցությանն ամրագրված մեքենայի վարորդի տուն են այցելում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցներն ու տանում նրան՝ բացատրություն տալու։

Նպատակ են ունեցել պարզելու՝ որքանո՞վ է նա իրականացնում իր աշխատանքային պարտականություննեը և թե ինչո՞ւ եմ ես ամիսներ շարունակ վարում խմբակցության մեքենան։ Ոստիկանները բաժին են հրավիրել նաև նրա կնոջը»,- ասաց Խաժակյանը։

Վերջինը հավելեց, որ սա դեռ ամենը չէ․ երեկ ծանուցում է ստացել ՔԿ Շնգավիթի բաժնից, որով իրեն հարցաքննության են հրավիրել՝ բոլորովին այլ գործի շրջանակներում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more