▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 մթերք, որոնք չի կարելի ուտել քնելուց առաջ

Սննդաբանները պարզել են, որ բացի սուրճից, առողջ քնին խոչընդոտում են նաև մի շարք մթերքներ: Ձեզ եմներկայացնում այն մթերքների ցանկը, որոնք խորհուրդ չի տրվում ուտել քնելուց առաջ:

1. Կաղամբ

Բրոկոլին և ծաղկակաղամբը պարունակում են շատ վիտամիններ և հանքանյութեր, սակայն պետք չէ դրանք ուտել քնելուց առաջ, որովհետև դժվարամարս են:

2. Լոլիկի սոուս

Այն ունի բարձր թթվայնություն և քնելուց առաջ եթե ուտեք, ստամոքսի այրոց կունենաք:

3. Մուգ շոկոլադ

Պարունակում է կոֆեին և խանգարում է առողջ քնին:

4. Ապխտած մսեղեն

Դրանք ակտիվացնում են ֆիզիկական և մտավոր գործունեությունն ու խանգարում հանգիստ քնին:

5. Կարմիր միս

Այն, ճիշտ է, դյուրամարս է, սակայն բարձր պրոտեինային սննդակարգին հետևողների համար վտանգավոր է և կարող է շնչարգելության պատճառ դառնալ:

6. Կծու մթերք

Այն այրոց է առաջացնում:

Վրեժ Հովսեփյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more