Սնունդն ու արտաքին տեսքը անմիջական կապ ունեն միմյանց հետ: Հատկապես կանանց արտաքին տեսքը որոշվում է նրանով, թե ինչով է նա սնվում: Կան որոշ մթերքներ, որոնք արագացնում են ծերացման գործընթացը։ Aroxj.am-ը ներկայացնում է այդ մթերքների ցանկը:
1. ՔաղցրավենիքՄեծ քանակությամբ քաղցր պարունակող մթերքներն արագացնում են գլյուկոզայի իրացման գործընթացը, որի ժամանակ շաքարի ավելցուկային մոլեկուլները միանում են սպիտակուցներին՝ առաջացնելով վերջնական արտադրանք, որը վնասում է մաշկի կոլագենները:
Քաղցավենիքը վնասակար է նաև ատամների համար: Նույնիսկ մեկ կտոր տորթ ուտելուց հետո անմիջապես բերանը պետք է ողողել ջրով:
2. ԱլկոհոլԱռաջացնում է ջրազրկում, ինչը շատ վտանգավոր է մաշկի համար։ Ալկոհոլը ավելացնում է տոքսինների քանակը և արագացնում ծերացման գործընթացը:
3. Սպիտակ գինիՀատկապես վտանգավոր է ատամների համար, քանի որ ունի թթվայնություն, որը վնասում է ատամի էմալը։ Փորձագետները խորհուրդ են տալիս սպիտակ գինի խմելուց հետո անմիջապես լվանալ ատամները։
4. Խորոված միսԵթե օրգանիզմում հայտնվում է ածուխ, նունն է թե՝ ածխաջրածիններ, որոնք օրգանիզմում հրահրում են բորբոքային գործընթացներ և բացասաբար ազդում մաշկի կոլագենի վրա։ Դա արագացնում է ծերացումը։
5. Աղի մթերքներԱղի չարաշահման արդյունքում դեմքին առաջանում են այտուցներ, որոնք կարելի է վերացնել կոֆեին պարունակող խոնավացուցիչի միջոցով:
6. Վերամշակված միս
Վերամշակված մսի մեջ օգտագործվում են կոնսերվանտներ, որոնք բորբոքային գործընթացներ են առաջացնում մաշկի վրա՝ արագացնելով ծերացումը։ Վերամշակված միսն առաջացնում է նաև սրտի հիվանդություններ: