▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 հոգով մեր հագին եղած հագուստով փախանք

 

Ինչես տեղեկացրել էինք, Անգլիական այգում մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների 2-րդ փառատոնը: Ընդհանուր առմամբ 100 մասնակից Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից ներկայացնում է իր բերքը, ձեռագործ աշխատանքները, ավանդական տնական ուտելիքները, թարմ, չորացված և մշակման ենթարկված գյուղատնտեսական մթերքները:
Փառատոնին մասնակցում են նաև  սիրիահայեր՝ ներկայացնելով հրուշակեղեն, ձեռագործ աշխատանքներ: 
«Արդեն մեկ տարի է, ինչ պատերազմի պատճառով փախել ենք Սիրայից և եկել Հայաստան: Ճիշտ է,  ուրիշ շրջապատ է, մարդիկ տարբեր են, բայց Հայաստանը լավն է, սիրում ենք»,-մեզ հետ զրույցում ասաց Անին:
Մայրը՝ Աստղիկն էլ պատմեց, որ Սիրայում մանկապարտեզում է աշխատել, ընտանիքի բոլոր անդամներն էլ աշխատանք են ունեցել, իսկ այստեղ՝ Հայաստանում շատ դժվար է աշխատանք գտնելը.
«Տան վարձը 100.000 դրամ է. մի կերպ կարողնաւոմ ենք վճարել»,-նեղսրտեց տիկին Աստղիկը:
Զրուցակիցներս մեծ ցավով խոսեցին Հալեպից Երևան գալու մասին.
«Երբ պատերազմը սկսվեց՝ Հալեպից 6 հոգով մեր հագին եղած  հագուստով փախանք»,-պատմեցին նրանք:
Աստղիկն ու Անին դժվարացան պատասխանել հարցին, թե արդյոք կլքե՞ն Հայաստանը, երբ Սիրայում լավանա վիճակը.
«Կմտածենք»,-ասացին նրանք:

Ինչպես տեղեկացրել էինք, Անգլիական այգում մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների 2-րդ փառատոնը: Ընդհանուր առմամբ 100 մասնակից Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից ներկայացնում է իր բերքը, ձեռագործ աշխատանքները, ավանդական տնական ուտելիքները, թարմ, չորացված և մշակման ենթարկված գյուղատնտեսական մթերքները:

Փառատոնին մասնակցում են նաև  սիրիահայեր՝ ներկայացնելով հրուշակեղեն, ձեռագործ աշխատանքներ: 

«Արդեն մեկ տարի է, ինչ պատերազմի պատճառով փախել ենք Սիրայից և եկել Հայաստան: Ճիշտ է,  ուրիշ շրջապատ է, մարդիկ տարբեր են, բայց Հայաստանը լավն է, սիրում ենք»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անին:

Մայրը՝ Աստղիկն էլ պատմեց, որ Սիրայում մանկապարտեզում է աշխատել, ընտանիքի բոլոր անդամներն էլ աշխատանք են ունեցել, իսկ այստեղ՝ Հայաստանում, շատ դժվար է աշխատանք գտնելը.

«Տան վարձը 100.000 դրամ է. մի կերպ կարողնաում ենք վճարել»,-նեղսրտեց տիկին Աստղիկը:

Զրուցակիցներս խոսեցին նաև Հալեպից Երևան գալու մասին.

«Երբ պատերազմը սկսվեց՝ Հալեպից 6 հոգով մեր հագին եղած  հագուստով փախանք»,-պատմեցին նրանք:

Աստղիկն ու Անին դժվարացան պատասխանել հարցին, թե արդյոք կլքե՞ն Հայաստանը, երբ Սիրայում լավանա վիճակը.

«Կմտածենք»,-ասացին նրանք:

Նշենք, որ մոր և դստեր հագին իրենց ձեռքով պատրաստած տարազն է:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more