Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլ Փաշինյանի երկու օրով արձակուրդ մեկնելու և ՀՀ քննչական կոմիտեից 590․000 ԱՄՆ դոլարի գողության տեղեկությունները համընկել էին։ Այսօր հրապարակավել է տեսանյութ գողության կատարման փաստի մասին, որով գողություն կատարողի գլխարկը և արտաքին տեսքը, պարզապես ցնցող են»։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է, թե ովքեր են կատարել 590 հազար դոլարի գողությունը։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոմիտեից հայտնել են, որ գողությունը կազմակերպել է ՔԿ Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, կատարել Էդգար Գրիգորյանը, որ նոյեմբերի 9–ի գործով մեղադրյալներից է։ Գրիգորյանը շենքից դուրս է եկել 16 ժամ անց, տարբեր մարզեր այցելել, ապա գնացել իրենց տուն։ Նա նաև գումարը բաժանել է մի քանի մասերի, սակայն, իրավապահներին հաջողվել է հայտնաբերել գումարը։ Գոռ Թադեւոսյանն ու Էդգար Գրիգորյանը կալանավորված են։ ***
|