▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

51 կիլոգրամ նիհարած դերասան Աշոտ Մելոյանը՝ առողջ ապրելակերպի, սեփական բիզնեսի և առաջիկա ծրագրերի մասին

Life.panorama.am-ը գրում է. Կայքը  զրուցել է դերասան Աշոտ Մելոյանի հետ` սեփական օրգանիկ հացերն արտադրելու իր աշխատանքի, այդ հացերի օգնությամբ մարդկանց առողջացնելու և ներկայումս նախագծերում նկարահանվելու առաջարկ չստանալու մասին:

Արդեն երկու տարի է, ինչ օրգանիկ հացեր եք արտադրում: Հետաքրքիր է,  գո՞հ եք արդյունքից և բավականաչափ գնորդներ ունե՞ք:

Երբ ես սկսեցի հաց արտադրել, ոչ բիզնես ունենալու ծրագիր և ոչ էլ հացով գումար աշխատելու նպատակ չեմ ունեցել: Պարզապես, երբ ժամանակին կշռում էի 147,5 կգ (Աշոտը նիհարել է 51կգ.) պետք է հրաժարվեի սպիտակ հացից և օգտվեի միայն տարեկանի հացից: Նշեմ, որ խանութներում ես այդպիսի հաց չգտա, բոլոր հացերը, որոնք որ ներկայացված են խանութներում, պատրաստված են քիմիական նյութերով: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի ինքս հաց պատրաստել: Դրանից որոշ ժամանակ հետո, երբ ընկերներս փորձեցին իմ պատրաստած հացը, շատ հավանեցին և միտք տվեցին ինձ, որն էր` տարեկանի հաց պատրաստել նաև ցանկացողների համար և դրանով առողջացնել նրանց: Այդպես սկսեցի ընկերներիս, ծանոթներիս առողջացնել իմ հացով, քանի որ պատրաստում եմ էկոլոգիապես մաքուր օրգանիկ հաց: Իհարկե, պատվերներ երբեմն լինում են նաև իրենց առողջությունը գնահատող անծանոթ մարդկանցից, ովքեր որ հետևում են ֆեյսբուքյան իմ էջին և տեղեկանում են այդ հացերի մասին:

Իսկ ինչպե՞ս է պատրաստվում Ձեր նշած բացառապես մաքուր օրգանիկ  հացը:

Այս հացը բացառիկ հաց է: Այն չի հնանում 40 օր և ավելի: Այն ունի բոլորովին այլ համ և բույր: Ես ինքս փորձ եմ կատարել. գնել եմ խանությում առկա ամենթանկ հացը և համոզվել, որ այնուամենայնիվ, դրանում քիմիական նյութեր կան: Ինձ մոտ նույնիսկ հացը պատրաստելու համար ջրում առկա քլորն է հանված, բացառապես մաքուր մեղր և ծովի աղ է օգտագործված: Իմ հացերը խմորվում են երկու անգամ, այսինքն` 4,5 ժամ ֆերմենտացիա են անցնում, հետո նորից հունցվում, այնուհետև կրկին ֆերմենտացիա են անցնում, ինչից հետո էլ 8-ից 12 ժամ հասունանում: Այնպես չէ, որ եթե ինչ-որ մեկն ինձ հաց պատվիրի, ես կարող եմ նրան մի քանի ժամից վաճառել այդ հացը: Առնվազն մեկ օր հետո գնորդը կարող է ձեռք բերել այն: Ասեմ նաև, որ այս հացը, որն ամբողջական ցորենի թեփով է, շատ հագեցնող է, երկու կտորից ավել մարդ չի կարող այն ուտել:

Դուք հացերը պատրաստում եք Ձեր տանը: Արդյոք մտադրություն չունե՞ք  Ձեր սեփական խանութը բացել, որտեղ կվաճառվեն միայն  Ձեր պատրաստած  օրգանիկ հացերը:

Գիտեք, դա լավ միտք է, պարզապես ինքս համադամասեր եմ և դժվարանում եմ իմ պատրաստած հացերի գաղտնիքը փոխանցել ինչ-որ մեկին: Այս օրգանիկ հացերից յուրաքանչյուրն անհատական ձեռքի աշխատանք և յուրահատուկ մոտեցում է պահանջում: Այդ պատճառով չեմ կարողանում պատկերացնել, որ մեկ այլ մարդ պետք է իմ հացի խմորի մեջ լցնի բաղադրիչները, խառնի այն, ապահովի անհրաժեշտ ջերմաստիճանը և այլն: Ինքս շատ բծախնդիր եմ սննդի առումով:

 

Կարծում եմ` շատերին կհետաքրքրի Ձեր հացի գնային քաղաքականությունը:

Իմ հացի գնային քաղաքականությունը փոքր ինչ այլ է: Քանի որ այն իսկապես բացառապես մաքուր բաղադրիչներից է պատրաստվում, ավելի թանկ է, քան խանութներում վաճառվող հացերը: Գուցե շատերի համար այն մատչելի չլինի, բայց որակյալ արտադրանքը դա է պահանջում: Պատրաստում եմ 4 տեսակի օրգանիկ հացեր, դրանք քաշով ծանր են`550-650գ., արժեքն էլ տատանվում է հազարից մինչև հազար երկու հարյուր դրամ: Հստակեցնեմ նաև, որ մեկ հացը մեկ անձին բավական է 6 օր:

Իսկ հատկապես ի՞նչ հիվանդություն ունեցող մարդկանց խորհուրդ կտաք  օգտվել Ձեր հացերից:

Նորություն չեմ ասի, եթե նշեմ, որ առհասարակ, ցանկացած մարդու մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել սև տարեկանի հացից: Այստեղ ամենաշատն ամբողջական ցորենի գաղափարն է: Կլինի տարեկանի հաց, թե սպիտակ, կարևորն ամբողջական ցորենն է: Օրինակ, ես ունեմ մի կին պատվիրատու, ով իր փոքրիկ երեխայի համար միայն ամբողջական ցորենի ալյուրով պատրաստված հաց է գնում: Այս հացերը` հատկապես տարեկանի հացը, շատ օգտակար են շաքարային դիաբետով հիվանդներին:

 Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more