shabat.am-ը ներկայացնում է տարբեր հայերի, ովքեր ապրում են աշխարհի տարբեր ծայրերում, ունեն ճանաչում նաև Հայաստանից դուրս, սական մեզնից շատերը նրանց չեն սիրում:
Հակակրանքն այս մարդկանց նկատմամբ հաճախ կարելի է նկատել տարբեր սոցիալական կայքերում նրանց մասին կատարված հրապարակոիմների տակ և այլն: Այս մարդիկ շատերի կարծքիով «հայի անունը գետնով են տալիս», քանի որ չունեն, այսպես ասած` «հային վայել վարքագիծ»:
Ահա և նրանք.
1. Առաջինն, իհարկե, Քիմ Քարդաշյանն է, ում հանդեպ հակակրանքը մասամբ նվազեց նրա Հայաստան կատարած այցի ժամանակ: Թեպետ շատերի համար նրա Հայաստան կատարած այցը հայրենասիրական քայլ էր, այնուամենայնիվ նա շարունակվում է քննադատվել:
2. Դեն Բիլզիրյան. Ամերիկաբնակ ազգությամբ հայ միլիոնատեր, ով համարվում է նաև փոկերի արքան ամբողջ աշխարհում: Չնայած, որ Դենը մերկ աղջիկների հետ բազմաթիվ լուսանկարներով և շքեղ կյանքով գրավել է աշխարհի ուշադրությունը` միևնույնն է բազմաթիվ հայերի կողմից նա շարունակում է մնալ չսիրված:
3. Ռուսաստանաբնակ մերկապարուհի Վարդան: Թեպետ ռուս տղամարդիկ այս հայուհուն, կարելի է ասել, պաշտում են, իսկ բազմաթիվ կանայք նախանձում, բայց մեկ է Հայաստանում նրանով այնքան էլ հպարտ չեն:
4. Գայանե Բաղդասարյան. Նա լուսանկարվում է տղամարդկանց համար նախատեսված առաջատար ամսագրերում: Երբ նրա հայկական ազգանունն ու լուսանկարներն առաջին անգամ հայտնվեցին հայկական պարբերականներում` սկսվեց քննադատությունների մի ամբողջ շարք:
5. Արայիկ-Քրիստ. Ռուսաստանաբնակ ազգությամբ հայ դիզայներ, երգիչ, մոդել և այլն: Արայիկին չսիրեցին և չընդունեցին նաև Ռուսաստանում, չնայած դրան նա շարունակում է իր տարօրիակ գործունեությունը: