Մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր հոսպիտալացվել 6 երեխա Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից։ Բոլորի մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Անհրաժեշտ բուժումը կազմակերպվում է պետպատվերի շրջանակում` անվճար։ Երեխաների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Հիվանդների մոտ դիտվում է առողջացման դրական տեղաշարժ։
Երեկ ուշ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն այցելեց Արմավիր բժշկական կենտրոն։ Այդ ժամանակ արդեն հոսպիտալացվել էին նաև ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերված ևս 5 հիվանդը։ Մասնագետների գնահատմամբ հոսպիտալացված 11 երեխայի վիճակը համեմատաբար բավարար էր։ Փոխնախարարը հանձնարարել է իրականացնել բուժօգնության կազմակերպման լրացուցիչ միջոցառումներ։
Այսօր առավոտյան 5 երեխա լավացումով դուրս է գրվել հիվանդանոցից։
Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում կանխագելիչ աշխատանքները և բակային համայցերն այսօր շարունակվում են։
Առողջապահության նախարարություն