▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5-ամյա երեխայի դժբախտ դեպքը տեղի է ունեցել սեփական տան վերելակում

Արդեն տեղեկացրել ենք 5-ամյա երեխայի հետ պատահած դժբախտ դեպքի մասին. փոքրիկիգլուխը մնացել էր Երևանի  Աջափնյակ վարչական  շրջանի տարածքում գտնվող Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում և նա մահացել էր մինչև հիվանդանոց հասցնելը:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, ցավակցելով դժբախտ պատահարի ու երեխայի մահվան առիթով,  տեղեկացնում է, որ  խոսքը վերաբերում է  առանձնատան վերելակի մասին.  երեխայի գլուխը մնացել է իրենց սեփական` չորս հարկանի տան վերելակի դռների արանքում: Ըստ վարչական շրջանի ղեկավարի`  վերելակը շահագործում է երեխայի ընտանիքը և  դրա պատասխանատվության հետ թաղապետարանը  կապ չունի:

ԱԻՆ տեղեկության համաձայն՝ տանը երեխայի հետ եղել է դայակը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more