|
Հունվարի 5-ին, ժամը 12։00-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի բնակավայրերից մեկը, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մահացածը նշված տան բնակիչ 5 ամսական տղա է։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն /հանկարծամահություն/ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարազատներն իրավապահներին ասել են, որ երեխան հանկարծամահ է եղել։ |
5 ամսական երեխա է հանկարծամահ եղել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


