«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը և Գևորգ Սաֆարյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին մայիսի 30-ին կայանալիք հանրահավաքի, բանտում անցկացրած օրերի, շարժման նորացված մարտավարության, երկիրը աղետալի վիճակից հանելու ծրագրերի մասին:
Պավել Մանուկյանը շնորհակալություն հայտնեց բանտերում գտնվող իրենց ընկերներին, բանտի բոլոր աշխատակիցներին՝ հարգալից վերաբերմունքի համար՝ ասելով.
«Բանտն էլ օգնեց, որ մենք շատ բան տեսնենք: Սոսկալին այն է, որ 48 ազատամարտիկ կա բանտում և 250 սպա, որոնք չնչին արարքներ են գործել: Մենք հիմա ավելի ամուր ենք»:
Անի Կարապետյան