▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու համար

Ոստիկանները Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտից, երեխու կամքին հակառակ, Երևանի 46-ամյա բնակիչ Սարգիս Թ.-ն իր անչափահաս դստերը տարել է իր տուն, կապել ձեռքերը և սեռական բռնության ենթարկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անորոշ է, թե վարչական շրջանի որ դպրոցի մոտից է հայրը երեխային տարել:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում «սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացրած անձի նկատմամբ» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չեն հրապարակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more