▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

44 համարի երթուղայինի վարորդը հանրային տրանսպորտը վարում է արևածաղիկ «չրթելով»

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Նստում ես 44 համարի ավտոբուսը: 5 րոպեի ճանապարհն անցնում ես 15 րոպեում, որովհետև մեր հարգարժան վարորդի 2 ձեռքերը զբաղված են՝ աջով արևածաղիկ է ուղարկում ստամոքս, ձախով՝ կեղևն է դուրս շպրտում: Ինչ խոսք, տաժանակիր աշխատանք է: 5 րոպեում կարողանում է 4-5 վթարից խուսափի, 6-7 հայհոյախառը ազդանշանի չպատասխանի, չրթչրթոցով ազդի շտապող ուղևորների նյարդերին, կարմիր լույսի տակ հասցնում է էդ նույն կեղևով ատամները մաքրի: Բայց էսքանի մեջ մի լավ բան կա, ու անպայման հարկավոր է վարորդից շնորհակալություն հայտնենք, որ ոչ թե թքում էր դուրս, այլ իրեն նեղություն տալով, օգտագործում էր նաև ձախ ձեռքը: 

#վարորդի_օրն_էլ_օր_չի


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսինե Տոնոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more