▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

400.000 դոլարով բրենդ մի երկրում, որում 1000 դրամ գումար են հավաքում զինվորին օգնելու համար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

400.000 հազար դոլլորանոց բրենդ և մոտ 300.000 հազար դոլլարանոց բիո զուգարաններ: Ընդհանուր մոտ 700 հազար դոլլար անիմաստ ծախս է կատարել Հայաստանի հանրապետությունը: Հանրապետություն, որի բնակչության մեծ մասը միջինից ցածր ֆինանսական խավի մաս են կազմում: Հանրապետություն, որտեղ մոտ 30 տարի է մարդիկ ապրում են դոմիկների մեջ՝ երկրաշարժից հետո: Հանրապետություն, որի բանակը օր ու գիշեր կանգնած է թշնամու դիմաց: Հանրապետություն, որը 25 տարի պատերազմի մեջ է: Հանրապետություն, որի շարքային քաղաքացիները 1000 դրամներով գումար են հավաքում երկրի զինվորին օգնելու համար: Հանրապետություն, որի քաղաքացիները 100 դրամներով գումար են հավաքում հիվանդ մարդկանց բուժման համար:

Դե հիմա պատկերացրեք, թե այդ գումարներով Գյումրիում քանի բնակարան կկառուցվեր ու քանի ընտանիք դոմիկներից կտեղափոխվեր ավելի նորմալ պայմաններում ապրելու: Այդ գումարներով քանի AK-47 տեսակի ՝ ամենասովորական, ինքնաձիգ կամ ինքնաձիգի փամփուշտ կարելի էր գնել, էլ չեմ խոսում ուրիշ, ավելի լուրջ, զինվորական տեխնիկաների մասին:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more