▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

33 տարի անց ԱՍԱԼԱ-ի մարտիկի աճյունը հանձնվել է հարազատներին

«Արևելքը»-ը գրում է.Անկարայի Էսենբողայի օդանավակայանում գործողություն իրականացնելու ժամանակ ձերբակալված եւ այնուհետ մահապատժի ենթարկված ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լեւոն Էքմեքչյանի դին երկար ու բարդ աշխատանքների արդյունքում Թուրքիայից տեղափոխվել է Ֆրանսիա։

Թուրք հայտնի փաստաբան Էրեն Քեսքինը հայտնել է, որ Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի ջանքերով հաջողվել է Թուրքիայում թաղված Լեւոն Էքմեքչյանի մարմինը հանձնել Ֆրանսիայում գտնվող հարազատներին։

Էրեն Քեսքինը նշել է, թե տեղափոխման գործընթացի մասին ավելի ուշ տեղեկություններ կհաղորդվի լրատվամիջոցներին։

Նշենք, որ 1983 թվականին Զոհրապ Սարգսյանի հետ Անկարայի Էսենբողայի օդանավակայանում հարձակում է գործել թուրք զինվորների կենտրոնի վրա, որի արդյունքում զոհվել է 9-ը, վիրավորվել 82 հոգի: Գրծողության ընթացքում վիրավոր ձերբակալվել է Լեւոն Էքմեքչյանը և 6-ամյսա տանջանքներից հետո մահապատժի է ենթարկվում՝ 1983 թվականի հունվարի 23-ին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more