▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

31-ամյա վարորդը Lexus-ով բախվել է ծառին. դին դուրս են բերել փրկարարները

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 31-ամյա Աշոտ Քոսյանը Աբովյան քաղաքում՝ Երևանյան փողոցում, Աբովյանի զինկոմիսարիատի մոտ իր վարած Lexus մակնիշի 34 ՏQ 444 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու այնուհետ հաստաբուն ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր դին շտապօգնության մեքենային մոտեցնելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more