Վերջին ամիսներին մի շարք ապրանքատեսակների գների նվազման հետ զուգահեռ հանրապետությունում նաև որոշակի գնանկում է նկատվել դեղորայքի շուկայում:
Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին դեղերի մանրածախ գների համեմատությամբ` թվով 54 լայն սպառում ունեցող դեղի գները նվազել են 6.06%-ով, որից 30 դեղի գները նվազել են 7.08%-ով (հակաբիոտիկ, հորմոնային, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակակոագուլյանտ, ուղեղի արյան շրջանառությունը կարգավորող դեղեր):
Այս պահին շարունակվում է դեղերի մեծածախ և մանրածախ գների մշտադիտարկման աշխատանքները և շուտով ամբողջապես կամփոփվեն արդյունքները:
Կարծում եմ , որ դեղերի գների իջեցումը կենսական նշանակության հարց է: Դրանից կախված նաև կնվազի դեղերի ստվերային շրջանառությունը: