▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 մլն 44 հազ. դրամով կփոխհատուցվի Վարդուհի Վարդերեսյանի հուղարկավորության ծախսերը

ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասան Վարդուհի Վարդերեսյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ «Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղա­քա­ցի­ների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության եւ թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման ու տե­ղա­դր­­­ման աշխատանքներին աջակցություն» ծրագրի միջոցներից Կառավարության որոշմամբ գործադիրի աշխատակազմին հատկացվեց 3 մլն 44 հազ. դրամ։ 

Հիշեցնենք, որ դերասանուհին մահացել է նոյեմբերի 24-ին՝ 87 տարեկանում։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more