Վանաձորցի Արև Ղամբարյանը 40 տարեկան է: Մասնագիտությամբ նկարչուհի է: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Ամուսինը շատ վաղուց լքել է ընտանիքը` ամբողջ հոգսը թողնելով Արևի ուսերին:
Արևը տուն չունի, ապրում է Վանաձորի Դիմաց թաղամասում գտնվող խուլ-համրերի հանրակացարանում՝ իր երեք զավակների և մայրիկի հետ: Ավագ որդին՝ Սմբատը, 16 տարեկան է, ունի առողջական խնդիրներ՝պարբերաա հիվանդություն,հնարավորություն չունենալու պատճառով չեն կարողանում գալ բուժման, երկրորդը՝ Սյուզին, ծնվել է 2006թ. նոյեմբերի 3-ին Պիեռ Ռոբին համախտանիշով, նրա մոտ պետք է կատարվի գայլի երախի վիրահատություն, երեխայի մոտ առկա է ստորին ծնոտի հետաճ, ունի նաև լսողական խնդիր, հասակը թերաճ է, համապատասխանում է 4-5 տարեկանի հասակի: Արաբկիր ԲԿ-ում կատարվել են վիրահատություններ, սակայն դրանք ուղեկցվել են վիրահատական դեֆեկտներով: Հիմա Սյուզիին սպասվում են նոր վիրահատություններ՝ ատամների և կատիկի հետ կապված, որովհետև վերջինիս չլինելու պատՃառով երեխան չի կարողանում հնչյուններն ամբողջական արտաբերել և սնունդը կուլ տալ: Երրորդ զավակը՝ Սոնան, առողջական խնդիրներ չունի: Զրույցի ժամանակ ավելի մեծ հարգանքով լցվեցինք Արևի նկատմամբ, որովհետև ո´չ բողոքում էր, ո´չ մեղադրում: Ուղղակի ուզում էր, որ քաղաքապետարանը իրեն բնակարանով ապահովի:
Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցականան օգնել Արևի ընտանիքին, նրա մայրիկի՝ Սուսաննա Ղուլինյանի անունով, բացվել են հաշվեհամարներ Կոնվերս բանկում ՝ 1930055095520100 ՀՀ դրամ, 1930055095520101 ԱՄՆ դոլար, 1930055095520104 ԵՎՐՈ, 1930055095520158 ՌԴ ռուբլի, SWIFT CODE:COVBAM22:
Արևի հեռախոսահամրն է՝ +37494 09 05 76:
Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան, Հեռ.՝ +37495 14-20-24