Ահա և հերթական պատմությունը: Նկարում պատկերված կինն ընդամենը 27 տարեկան է, սակայն ճակատագրի բերումով հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Արդեն 2 անգամ վիրահատվել է, ևս մեկ վիրահատության կարիք ունի: Այս պահին քայլում է պատերից բռնվելով: Ապրում է վարձով և ունի 2 անչափահաս երեխա՝ 4 և 10 տարեկան աղջիկներ: Նպաստ և թոշակ չեն ստանում: Ընտանիքը շատ վատ է ապրում, քանի որ եկամուտ չունենալով տան և կոմունալ վարձեր է տալիս, փոքր աղջիկը ևս ունի վիրահատության կարիք:
Մայրիկն արդեն քանի ամիս է չի կարողանում գնել դեղերը, լացելով էր պատմում և ասում, որ անհրաժեշտ է Карепаин мазь, Эутиротс 50 мл հաբերը: Ընտանիքին օգնում են հարևաններն ու բարեկամները, փորձում են հանել ստեղծված վիճակից, սակայն միշտ չեն կարողանում հոգալ երեխաների կարիքները՝ ուտելիք, խաղալիքներ, գրենական պիտույքներ և այլն:
Տանը չկա սառնարան, երեխաները չունեն խաղալիքներ, համեղ սնունդ չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ են կերել, շուտով սեպտեմբեր է, սակայն ոչ հագուստ ունեն, ո՛չ պայուսակ, ոչ էլ գրենական պիտույքներ: Աղջիկները կրում են 28, 36, 38 համարի կոշիկներ: Այս ընտանիքին այցելելու ենք կիրակի օրը: Հավաքում ենք վերը նշված անհրաժեշտ պարագաները և իհարկե դեղեր: Այցից հետո կներկայացվի հաշվետու գրություն և լուսանկարներ: Հարցերի կամ առաջարկությունների դեպքում գրեք խնդրեմ անձնական նամակով, որպեսզի փոխանակվենք հեռախոսահամարներով:
P.S Եթե ցանկանում եք անձամբ կապ հաստատել կամ անձամբ այցելել այս ընտանիքին, ապա գրեք ինձ անձնական նամակով և կփոխանցեմ հեռախոսահամարները: Շնորհակալություն:
Inecobank CJSC
2050922021627001
ստացող՝ Օգնենք Կարիքավոր ընտանիքներին ՀԿ
__________________
Arca Online-5527 3100 0000 5922
ստացող՝ Ս. Մանուկյան
_________________
Idram-594391097 ցանկացած վճարային ապարատից ցանկացած չափի փոխանցումներ կարող եք կատարել /թելսել, մեգափեյ և այլն/։ Գտնում եք դրամական փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram կոճակը և փոխանցում կատարում 594391097 համարին։