Դեկտեմբերի 18-ին, ժամը 13.30-ին, 1957 թ. ծնված Սերյոժա Թ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ իր տան ննջասենյակի պահարանից, ապակյա տարայով, գողացել են 2.600.000 դրամ և 900.000 դրամ արժողության ոսկյա զարդեր: Դեկտեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել տանտիրոջ դստերը` 1986 թ. ծնված Արևիկ Թ.-ին:
\Պարզվել է, որ գումարը և ոսկյա զարդերը վերջինս է վերցրել իրենց տնից. գումարը ծախսել է իր կարիքների համար, իսկ ոսկյա զարդերը գրավադրել է Երևան քաղաքի գրավատներից մեկում: Ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: