▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

23-ամյա Ինեսան հայտնաբերվել է իրենց ամառանոցում. ոստիկանության հայտարարությունը

Ոստիկանության` Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի 70 բնակարանի բնակչուհի, 1993 թ. ծնված Ինեսա Սրապիոնյանը, ով սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Սեպտեմբերի 16-ին աղջիկը հարազատների կողմից հայտնաբերվել է Կոտայքի մարզի Պտղնի գյուղի իրենց ամառանոցում և ներկայացվել բաժին, որտեղ բացատրություն է տվել, որ տնից դուրս գալով՝ շրջել է Երևան քաղաքի փողոցներով, իսկ սեպտեմբերի 15-ին գնացել է իրենց ամառանոց:

ԿԱրդացեք նաև՝ Ինեսան իր համակուրսեցուն օգնելու նպատակով տրամադրել էր իր ոսկեղենը. նոր մանրամասներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more