▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

21-րդ դարում Ղազախստանում այսպես են աղջիկ ամուսնացնում. սարսափելի տեսանյութ

 

Ղազախստանում շարունակում են առևանգել երիտասարդ աղջիկներին և բռնի ուժով ամուսնացնել։ 

Ղազախստանում շարունակում են առևանգել երիտասարդ աղջիկներին և բռնի ուժով ամուսնացնել։ Ղազախստանի «Խաբար» գործակալության լրագրող Բարուշան Օրդան իր ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է հրապարկել, որում երիտասարդ աղջկան բռնի ուժով գլխաշոր են հագցնում: Աղջիկը դիմադրում է ու գոռում է:

Լրագրողը պարզաբանում է, որ աղջիկը վիճում է, իսկ կինն ու տղամարդը նրան համոզում են: Հետևում կանգնած կինը նրանց երեքի վրա կոնֆետ է շաղ տալիս, դա «շաշու» է, հնագույն ավանդույթի մի մասը: Ի վերջո տղամարդուն ու կնոջը հաջողվում է նրա գլխին գցել գլխաշորը, ինչից հետո աղջիկն այլևս չի դիմադրում և միայն արտասվում է: Համաձայն Ղազախստանի հնագույն ավանդույթի, եթե աղջկա գլխին գլխաշոր են կապում, ուրեմն նա պարտավոր է ամուսնանալ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more