«Գազպրոմ Արմենիան» գլխավորում է 2025 թ. 1–ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. ինչու ցանկում չկա 2024–ի առաջատար ԶՊՄԿ–ն
ՀՀ ՊԵԿ–ից պարզաբանել են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը չի ներառվել 1000 խոշոր հարկատուների ցանկում, քանի որ 2024 թ. արդյունքներով վճարել է պահանջվածից շատ շահութահարկ, որը հաշվարկվել է նաև 2025–ի առաջին եռամսյակի համար։