|
«Քիչ առաջ ես հրապարակեցի 2020 թվականի պատերազմում զոհվածների հաստատված թիվը՝ 3833։ Եվ զավեշտը կայանում է նրանում, որ բազմաթիվ լրագրողներ զանգահարում են գրասենյակ և հարցնում են, թե սա ի՞նչ թիվ է։ Այն դեպքում, որ այս թիվը վաղուց պաշտոնապես հրապարակված է։ Եվ պրոբլեմն այն է, որ այնքան են փորձել այլ թվերով մեր հանրությանը ցավեցնել, դրա վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել, այդ սրիկա քաղաքական գործիչները, որ այս թիվը կարծես թե նորություն լինի, վատ, բայց նորություն լինի։ 2020 թվականի պատերազմի զոհերի պաշտոնական թիվը 3833 է»,- ֆեյսբուքյան իր իր էջում հրապարակած տեսանյութում պարզաբանել է Ալեն Սիմոնյանը։ Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը գրել էր․ «2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ): Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի: Հավերժ փառք մեր նահատակներին»։ |
|
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «44-օրյա պատերազմի պատճառները, ընթացքը և հետևանքները ծածկադմփոց անելու համառ ջանքերի շրջանակներում Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հրապարակել է այդ պատերազմի զոհերի թվի մասին «տեղեկատվություն»։ |
2020 թվականի պատերազմի զոհերի պաշտոնական թիվը 3833 է․ Ալեն Սիմոնյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


