Թովմաս ուրարակիր Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեր Արամի մասին գրում է․ «2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի թափթփուկ գրավել էին Վեհարանը:
Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը դեռ ձեռնադրված չէր: Բոլորիս ներկայությամբ դիմեց կաթողիկոսին, խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը: Հայրապետն ասաց, որ կարիք չունի թիկնապահների: Բոլորս ապշած էինք շողոքորթության այդ նոպայից:
Այսօր նա հայտարարել է, որ կապ չունի բերման ենթարկված հոգևորականների հետ, քահանաներն էլ իր հետ կապ չունեն: Բա ո՞ւմ հետ կապ ունես, փաշազադեի՞: Անամոթ...»:
Դիտեք նաև՝
***
«Սրբազան պայքար»-ի թելեգրամյան էջը գրում է. «Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից. Այն, որ… ակնհայտ է... Այն, որ Փ.Ն.-ն և իր խմբակը ուրացող են, դա ակնհայտ է… Այն, որ ես և մենք նախաձեռնել ենք հեռացնել չարիքը, դա էլ է ակնհայտ… Այն, որ 2024թ. ապրիլից ամեն սուտ, լուտանք և զրպարտություն նետել են մեր հասցեին, դա էլ է ակնհայտ… Այն, որ 2024-25թթ. ապօրինի կերպով հարյուրավոր հայրենատեր մարդկանց են ձերբակալել, կալանավորել, խոշտանգել և հալածանքի ենթարկել, դա էլ է ակնհայտ… Այն, որ հունիս 12-ին ռմբահարել են խաղաղ ժողովրդին և իրենք են ահաբեկիչներ, դա էլ է ակնհայտ… Այն, որ գլխավոր դատախազը և քննչական կոմիտեի խեղճ ղեկավարը ստախոս խաբեբաներ են, դա էլ է ակնհայտ… Այն, որ նրանք քաղաքական հրահանգով հնարել և ապա նենգափոխել են իրականությունը, դա էլ է ակնհայտ… Այն, որ այս երկուսը անպայման ենթարկվելու են իրավական պատասխանատվության, դա էլ է ակնհայտ… Այն, որ այս ամբողջը քաղաքական հետապնդում է, դա էլ է ակնհայտ… Այն, որ ԱԺ-ում հայրենավաճառները խախտել են մեր անմեղության կանխավարկածը, դա էլ է ակնհայտ… Եվ վերջապես… Այն, որ ճշմարտությունը, արդարությունը և Հայաստանը հաղթանակելու են, դա էլ է ակնհայտ… Այն, որ այս մասին չարիքն ու իր խմբակն էլ գիտեն և հենց այդ փաստից են սարսափած, դա էլ է ակնհայտ… Եվ Հաղթանակն այլընտրանք չունի։ Հայրենիքի Կալանավոր Հ.Գ. Ի հետևումն անցյալ օրը դատարանում պաշտպանիս՝ Հովհաննես Խուդոյանի ներկայացրած իրականությանը»»։ *** |
|
Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրայինի եթերում մի քահանա 4 տարվա վաղեմությամբ հանցագործության մասին է պատմում, որի մասին փաստորեն 4 տարի իմացել, բայց լռել է, մի կազմակերպություն այդ թողարկման հիման վրա հաղորդում է ներկայացնում և այսօր այդ հաղորդման հիման վրա եկեղեցու թեմում խուզարկություններ են իրականացնում, հոգևորականների բերման ենթարկում։ ***
|