|
«Թիվ 5»-ին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց հարցին` ինչու սկսվեց պատերազմը. «Մինչև պատերազմն սկսելը ես մեկ տարի ունեի զգացում, որ մեծ պատերազմն սկսվելու է: Ամեն ինչ էր արվում պատերազմ հրահրելու համար: Առաջին պատճառը Հայաստանի կողմից բանակցային գործընթացից հրաժարումն էր: Ամբողջ բանակցային գործընթացի մեջ առաջին անգամ կոնֆլիկտի կողմերից մեկն առհասարակ հրաժարվեց բանակցել փաստաթղթի շուրջ, որը ներկայացվել էր 2019 թվականի ամռանը: Ի՞նչ էր ասում այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը. «Սկսելու ենք զրոյական կետից և թող բանակցեն Ղարաբաղի հետ»: Տարբեր պատճառաբանությամբ ... Եվ 2019 թվականի փաստաթղթի շուրջ ուղղակի հրաժարվել է բանակցել` ջնջելով մոտ 30 տարվա բանակցային գործընթացը: Սա բերեց նրան, որ կողմերի համար միջազգային հանրության համար և Մինսկի խմբի համար Հայաստանն ամբողջ այդ պրոցեսի ձախողող կողմը դարձավ: Ի՞նչ պետք է աներ Ադրբեջանը: Իհարկե, պետք է հասկանար, որ բանակցային գործընթացում ինքը որևէ բանի չէր հասնելու և պետք է սկսի պատրաստվել պատերազմին: Սա հիմնական, ֆունդամենտալ պատճառն էր»: Դիտեք նաև՝ |
|
|
Նիկոլ Փաշինյանը 2018-ի հեղափոխության հաղթանակից հետո օդերով էր, իրեն թվում էր` ինքը միջազգային գործոն է: Խոսելով 44-օրյա պատերազմի պատճառների մասին` ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բանակցային գործընթացից հրաժարումը, բանակը և բարձրաստիճան զինվորականներին թիրախավորումը, ստորացումը, ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացումը, ՀԱՊԿ-ի հետ ուղղակի կոնֆլիկտի մեջ մտնելը` նրա գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը դարձան իդեալական պայմաններ Ադրբեջանի համար` հարձակման որոշում կայացնելու, վստահեցրեց Ռոբերտ Քոչարյանը: «Իսկ վերջին կաթիլը եղավ Հայաստանի հյուսիսում սահմանային կոնֆլիկտը, որը քիչ էր մնում համեմատվեր Սարդարապատի հետ: Դրանից հետո եղավ Սարդարապատի միջոցառումը, որում անգամ Թուրքիային էր սպառնում: Մի քանի պայմաններ իրար հետ իդեալական պայմաններ սկսեցին պատերազմն սկսելու համար ու մեր կողքին ոչ ոք չկանգնեց, ոչ ոք Ադրբեջանին չդատապարտեց»,- ասաց նա: *** Հայաստանն ամեն ինչ արել է, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից, «5–րդ ալիք» ՀԸ–ի եթերում նման տեսակետ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո ՌԴ–ին այլ բան չէր մնում, քան հեռանալը։ «Հայաստանը միակողմանի հրաժարվեց այդ պրոցեսին մասնակից լինելուց։ Ի՞նչ է ասել ՀՀ–ն Պրահայում` «Ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն` ներառյալ Արցախը»։ Դրանից հետո ՌԴ–ն ի՞նչ դերում է հայտնվում Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Միջնորդական դերակատարությունն այդ հայտարարությամբ Հայաստանը զրոյացրել է»,– ասաց Քոչարյանը։ *** Այն ժամանակ Ադրբեջանից ավելի քիչ էին վախենում, քան ինձ հետ հանդիպելուց. Ռոբերտ Քոչարյանը` Արայիկ Հարությունյանի մասին Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախկին ու այդ ժամանակ ներկա նախագահին առաջարկել է հանդիպել, քանի որ ուներ կոնկրետ գործողությունների պլան։ «5–րդ ալիք» ՀԸ–ի հետ հարցազրույցում պատմեց Քոչարյանը։ «Պաշտպանություն կազմակերպելու տեսանկյունից շատ կոնկրետ առաջարկներ կային։ Ինքը (Արայիկ Հարությունյանը–խմբ) մերժեց, չուզեց հանդիպել։ Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց հետևյալը, որ «եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, ինձ Հայաստանի վարչապետը ուտելու է, իր բառն է` ինձ կուտի»,– ասաց Քոչարյան։ Նրա խոսքով` արդեն 3–րդ օրից պարզ էր դառնում, որ մենք պարտվում ենք այդ պատերազմում։ *** Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր 9–րդ կետի կատարումից, հիմա նույնատիպ մոտեցումը մատուցվում է որպես դարակազմիկ որոշում. Ռոբերտ Քոչարյանը համեմատում է նոյեմբերի 9–ի եռակողմ փաստաթուղթն ու Վաշինգտոնում նախաստորագրվածը Այն ժամանակ պետք էր կառչել նոյեմբերի 9–ի եռակողմ փաստաթղթից և անել ամեն ինչ, որ այն կյանքի կոչվի, Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտի 5–րդ տարելիցի կապակցությամբ «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ 2–րդ նախագահը։ Նա առաջարկեց նոյեմբերի 9–ի փաստաթղթի 9–րդ կետը, որտեղ խոսվում է անխոչընդոտ ճանապարհի մասին, համեմատել Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նմանօրինակ կետի հետ։ «Նույնն են բովանդակությամբ, ուղղակի այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, կար Լաչինի միջանցք։ Եվ այն ժամանակ, փոխանակ կառչել այդ կետից, Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից։ Հիմա նույնատիպ մոտեցումը մատուցվում է որպես դարակազմիկ որոշում։ Ի՞նչ փոխվեց այդ ընթացքում` չկա Արցախը, չկա Լաչինի միջանցքը»։ *** |
|
|
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզվել է` Նիկոլ Փաշինյանն ընդունակ չէ խորհուրդ լսելու։ Քոչարյանի համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանգնեցնելու` Ռուսաստանի առաջարկը։ «Ադրբեջանը համաձայն էր, իսկ Նիկոլ Փաշինյանը մերժեց, մերժեց՝ հստակ իմանալով, որ պարտվում ենք, որովհետև Գլխավոր շտաբը զեկուցել էր, որ պատերազմը շարունակելու ռեսուրս չկա: Սա հայ ժողովդրի վրա արժեցավ սոսկալի գին` առնվազն ևս 2000 զոհ»,- «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասաց Քոչարյանը։ ***
Ամբողջական հարցազրույցը դիտեք ստորև․ |
«2019-ի փաստաթղթի շուրջ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է բանակցել` հրահրելով պատերազմ». Ռոբերտ Քոչարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


