▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2016 թվականին ում, ի՞նչ է սպասվում

«2016 թվականը վճռական տարի է: Հինը հեռանում է, տհաճը՝ նույնպես: Ճանապարհ պետք է բացվի նորի համար.նոր հետաքրքրություններ,  հաջողություններ՝ նոր մտահղացումներին: Մինչև մարտ ամիսը Մարսը կքանդի շատ բան: Հեշտ սերեր կլինեն ու հեշտ կվերանան: Պետք է զգուշանալ: Մի՛ շտապեք, որոշումներ ընդունելուց, երկար մտածեք: Հեղինակությունները կարող են ոտնատակ արվել, դրա համար պետք է զգույշ լինել՝ չկործանվելու համար:

Ամեն մեկը կարծում է, թե ինքն ամենալավն է, բայց վտանգը, որը սպառնում է մեզ, մեկ բան է պահանջում.մարդը պետք է կարողանա օգնել իր շրջապատին: Եթե մարդիկ իրար չօգնեն՝ լուրջ վտանգներ են սպասվում:  Խոսքը վերաբերում է հատկապես նրանց, ովքեր տեսնել ու լսել չեն ուզում, որ գոյություն ունի անտեսանելին, որը Տիեզերքի ղեկավարումն է:

Ամենակարևորը, վատ դիրք ունեն միմյանց նկատմամբ Ուրանը և Պլուտոնը: Քառակուսի են կազմում, ինչը 10-յակ տարիներ մեկ է լինում, իսկ դա նշանակում է անսպասելի, հանկարծակի դեպքեր»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան  Էլյա Հովհաննիսյնաը:

Իսկ, թե  2016 թվականին  ում, ինչ է սպասվում, նշեց.

Ցուլի համար տարին ներքին տագնապ է առաջացնում:  Նրա համար վատ տարի կլինի, եթե ատում է անտեսանելին:

Վագրը հավատում է, որ եկել է իր բոլոր մտահղացումների իրականացման ժամանակը, բայց տարին պահանջում է  զբաղվել իր կնոջ հետ կապված հարցերով: Թող նրա դարդը լացի:

Կատուն չի անհանգստանում, սպասում է, որ անկարգությունները վերանան: նա պետք է մտածի իր առողջության մասին:

Վիշապը փորձում է առաջ շարժվել, ծրագրեր ունի: Նա չի սիրում, երբ իր վրա ծիծաղում են: Պետք է զբաղվի իր երեխաների հետ կապված հարցերով:

Օձը ծիծաղելի է, երբ հետաքրքրությունից դրդված  մասնակցում է իրադարձություններին: Նա ծնողներից չի շահի:

Տարվա անկարգությունները գլխացավանք կառաջացնեն ձիու համար, իսկ նա կորոշի զբաղվել քաղաքականությամբ՝ ապահովելով իր թիկունքը: Ամրանում է նրա կապը եղբայրների և քույրերի հետ:

Այծի համար տարին անհետաքրքիր է: Զբաղվում է իր աշխատանքի հետ կապված հարցերով, որոնք նրան ֆինանսական մեծ հաջողություններ են խոստանում:

Կապիկը զվարճանում է, ինչն արդեն անկարգություն է: Նա չի նկատում հարվածող ձեռքին, որտեղ էլ և վտանգն է:

Աքաղաղի թշնամիները կշատանան, քանի որ հարձակումներով ուզում է կարգ ու կանոն ստեղծել:

Շան համար տարին սիրառատ կլինի: Նա հավատում է, որ կիրականացնի իր մտահղացումները:

Խոզը կանի այն, ինչին հավատում է հոգով: Նրա անձնական գործերը վերականգնվում են, հատկապես սերը:

Առնետներին ուրախացնում են տարվա բոլոր անկարգությունները: Նա գտնում է իր երջանկությունը: Թող ամուսնանա և գնա ճամփորդության:

Անի Կարապետյան

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more