▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2016 թվականի հաջողակ նշանները

«2016 թվականը կմեկնարկի մարտի 21 -ին ու կգտնվի Արեգակի ազդեցության ներքո: Ակտիվություն կցուցաբերի կրակային եռանկյունին.խոյ, առյուծ աղեղնավոր: Տարվա հաջողակները երկվորյակներն ու այծեղջյուրներն են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հետաքրքիր տարի է սպասվում խոյերի համար.

Բուռն փոփոխություններով, էմոցիաներով լի տարի է լինելու խոյերի համար: Կլինեն ճակատագրական իրադարձություններ: Պետք է ուղղակի խուսափեն շատ քննադատելուց:

Ցուլերի համար տարին խոստումնալից է հատկապես խոսքի առումով: Խոշոր դժվարություններ կհանդիպեն տարվա ընթացքում և հաղթահարելով դրանք՝ ցուլն իր մեջ կբացահայտի այն հատկությունները, որոնց մասին տեղյակ չէր: Կլինեն նաև ճանապարհորդություններ:

Երկվորյակների համար հաղթանակների տարի է: Այն բոլոր խնդիրները, որոնք կուտակվել էին, կլուծվեն:

Շատ հետաքրքիր տարի է սպասվում խեցգետինների համար: Կլինեն մի շարք բացահայտումներ: Ի դեպ, խեցգետնի նշանի ներքո է գտնվում Հոլանդիան, որտեղ կտրուկ փոփոխություններ կլինեն:

Առյուծների համար էլ հաջողություններ կլինեն: 

Կշեռքների համար մի փոքր դժվարություններ կլինեն: 

Կարիճների համար կարևոր կլինեն առողջությունը և հոգևորը: Գործնական առումով այդքան էլ բարենպաստ տարի չէ:

Աղեղնավորների համար տարին սիրառատ ու հաջողություններով լի է լինելու: Ուղղակի պետք է խուսափել անզգուշորեն, չմտածված ասված խոսքերից:

Այծեղջյուրների համար անշարժ գույքի ձեռքբերման, ընտանիքի ձևավորման և ամրացման տարի կլինի:

Տարին հետաքրքիր կլինի ջրհոսների համար: Կաղապարներից դուրս գալու դեպքում հաջողություն կլինի:

Ինչ վերաբերում է ձկներին, ապա  Գուրգեն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ տարին էմոցիաներով լի է:

Նրա հաղորդմամբ՝ տարվա գույն են համարվում կարմիրը, ոսկեգույնը, բաց կապույտը, ծիրանագույնը:

Կլինի 2 արևային և լուսնային խավարում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, Գուրգեն Հովհաննիսյանի մեկնաբանմամբ՝ սահմանային լարվածությունը կպահպանվի, բայց պատերազմ չի սպասվում:

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more