▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

20-ամյա զինվորը զոհվել է ԵԱՀԿ դիտարկումից անմիջապես հետո. ՀՀ ՊՆ

ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մայիսի 11-ի երեկոյան հակառակորդի կողմից արձակված կրակոցից 20-ամյա Արմեն Հրայրի Մարտիրոսյանը զոհվել է ԵԱՀԿ դիտարկումից անմիջապես հետո: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ՊՆ-ն:

«Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել ԵԱՀԿ առաքելության կողմից նույն օրը ԼՂՀ Մարտակերտի շրջանում իրականացված դիտարկումից ընդամենը ժամեր անց, ինչը վկայում է, որ ադրբեջանական կողմն արհամարում է ԼՂ խնդրի կարգավորմանն ուղված միջնորդական ջանքերը եւ հերթական անգամ փաստում միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեւ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more