Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Վերին Պտղնի գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի 9-րդ տան բնակիչ, 2-ամյա Էմիլ Հովհաննիսյանը Երեւանում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետից գնված յոգուրտից թունավորվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բանն այն է, որ երեկ՝ ժամը 22:00-ի սահմաններում, Էմիլը և իր տատիկը՝ 57-ամյա Սվետա Օհանյանը, այցելել են Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետ: Որոշ գնումներ կատարելուց հետո երեխան ցանկացել է նաև յոգուրտ, և տատիկը, տեսնելով ակցիայի տակ համեմատաբար էժան գնով վաճառվող «Ալպենլանդ» տեսակի յոգուրտները, 2 հատ գնել է: Վերադառնալով տուն՝ երեխան ուտում է յոգուրտը և պառկում քնելու:
Գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, երեխայի ծնողները՝ Արսեն Հովհաննիսյանն ու իր կինը նկատում են, որ երեխան բարձր ջերմություն ունի և անընդհատ փսխում է:
Ահազանգում են շտապօգնություն, սակայն հայրը տեսնելով, որ երեխայի վիճակը գնալով վատանում է, իր սեփական մեքենայով հասցնում է Աբովյանի հիվանդանոց: Հիվանդանոցում հետազոտություններից հետո բժիշկն ասում է, որ երեխայի՝ նման իրավիճակում հայտնվելու պատճառը յոգուրտն է եղել:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում