▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 տարեկան փոքրիկը՝ նախագահականի դիմաց

A1plus.am-ը գրում է.

Երկու տարեկան Լիլիթն այսօր ընտանիքի անդամների հետ Բաղրամյան 26-ի դիմաց էր։

«Մեր պահանջը չի հասնում տեղ, հույս ունենք, որ Սերժ Սարգսյանը մեր հարցը կլուծի»,- ասում է   Լիլիթի մայրը՝ Հայարփի Հովհաննիսյանը։

2013 թ. գազի պայթյունի հետեւանքով 8 հոգանոց ընտանիքը մնացել առանց տան։ Արդեն 2 տարի է՝ նրանք չեն կարողանում ստանալ համարժեք փոխհատուցում։ Պետրոսյանները պնդում են, որ մեղավորը «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունն է։ Ընտանիքը ոչ միայն տանիքից է զրկվել, այլ նաեւ պայթյունի հետեւանքով վնասվել է Արտակ Պետրոսյանի աջ ձեռքը, այն պետք է պլաստիկ վիրահատության ենթարկվի։

«Գազպրոմ Արմենիա»-ն որպես փոխհատուցում նրանց առաջարկում է 15 մլն դրամ գումար, սակայն Պետրոսյանները 39 մլն դրամի քաղաքացիական հայց են ներկայացրել։

 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more