2 ստաբիլ բան կա՝ Նիկոլի դավաճանություններն ու Իրանի պնդումները, որ դա չի լինելու․․․Վարդան Հակոբյան
***
«Հարավային Կովկասը անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը կարողանա վարձակալել»,- այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Վելայաթին` ԱՄՆ-ում Փաշինյան-Թրամփ-ԱԼիև ստորագրված հռչակագրի մասին։ «Կովկասը աշխարհի ամենազգայուն կետերից մեկն է, և այդ ճանապարհը կդառնա ոչ թե «Թրամփի երթուղին», այլ նրա վարձկանների գերեզմանոցը»,- նշել է Վելայաթին և ընդգծել, որ այս միջանցքը կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, կտեղաշարժի սահմանները և նախատեսված է Հայաստանը մասնատելու համար։ «Թրամփը, կարծես, իրեն անշարժ գույքի գործակալ է համարում, որը կարող է վարձակալել հողեր կամ ամբողջ շրջաններ։ Այս դավադրության իրականացումը կվտանգի Հարավային Կովկասի անվտանգությունը: Հետևաբար, Իրանը շեշտում է, որ կգործի տարածաշրջանային անվտանգության շահերից ելնելով՝ Ռուսաստանի հետ կամ առանց դրա, չնայած մենք կարծում ենք, որ Ռուսաստանը նույնպես ռազմավարական առումով դեմ է այս միջանցքին»,- ասել է նա։ |