▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 շաբաթ է՝ ինչ այս լուրը պահվում էր գաղտնի․․․Զարուհի Բաբայան

Երգչուհի Զարուհի Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութերով․

«Անսահման ուրախ եմ ,որ իմ սանը, մեր Ալբերտը  պիտի ներկայացնի Հայաստանանը մանկական Եվրատեսիլում։

2 շաբաթ է՝ ինչ այս լուրը պահվում էր գաղտնի և վերջապեեեեես ։

Ամիսների աշխատանք,ծանրաբեռնված օրեր։

Մենք կանենք ամեն ինչ,որպեսզի հաջորդ տարի դիմավորենք բոլորին ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ»։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտը 

Հանրային հեռուստաընկերության հայտարարած մրցույթի մասնակցության 80-ից ավելի հայտ էր ստացվել: Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more