Մեծ Բրիտանիայից Կերոլ Հովարտը գնումներից վերադառնալիս՝ իր մեքենայի բեռնախցիկը մեղուների պարսի մեջ ողողված գտավ:
Թոմ Մոսեսը հետևել էր տեղի ունեցածին. «Անմոռանալի տեսարան էր: Ես անցնում էի այդտեղով և մեքենայի վրա մեծ շագանակագույն բիծ նկատեցի, – պատմում է տղամարդը: – Մարդիկ կանգ էին առնում՝ միայն այդ տեսարանը նկարելու համար: Բայց դա կարող էր վտանգավոր լինել շրջապատողների համար»:
Առանց երկար մտածելու՝ Թոմը զանգ տվեց և մեղվապահների մի խումբ կանչեց: Նրանց հաջողվեց մեղուներին արկղի մեջ տեղափոխել:
Բայց մեղուների պարսը չէր հանձնվում. «Հաջորդ օրը նրանք նորից հետևում էին իմ մեքենային՝ մինչև տուն հասնելը», – ասում է Կերոլը: Նա ստիպված եղավ նորից մեղվապահներին զանգել:
«Պարզվեց, որ նրանց «թագուհուն» ինչ-որ քաղցր բան է գրավել բեռնախցիկում, և հետո նա ուղղակի այնտեղ է մնացել, չի կարողացել դուրս գալ, – բացատրում է մեղվապահներից մեկը: – Դրանից հետո մեղուների ողջ պարսը հետևել է նրան»:
«Մեղուները միշտ հետևում են իրենց թագուհուն, – շարունակում է մեղվապահը: – Այս մեղուները չէին հանձնվում և փորձում էին փրկել նրան երկու օր շարունակ: Ուղղակի ապշելու բան է»: